«Գյուղատնտեսության օրիգինալ նախարար, ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանը ոչ միայն արտերն օրհնելու նախաձեռնությամբ է աչքի ընկել, այլև մի հետաքրքիր սովորույթ ունի, որով առանձնանում է մինչ օրս աշխատած ու դեռեևս աշխատող բոլոր նախարարներից»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Նա տարբեր աղբյուրներից ճշտել է բոլոր քիչ թե շատ հայտնի անձանց ծննդյան օրերը և այդ օրերին փոստով նրանց շնորհավորական բացիկներ է ուղարկում: Նման շնորհավորանք ստացած գործիչներից մեկը պատմեց, որ շատ զարմացել է, երբ բարձրագոչ դիֆերամբներով շնորհավորանք է ստացել գյուղնախարարից, քանի որ ոչ վերջինիս հետ ծանոթ է և ոչ էլ այդ ոլորտի հետ որևէ առնչություն ունի:
Ասում են՝ նախարարության մի քանի աշխատակիցներ զբաղված են ամսաթվերը ճշտելու, նման տեքստեր պատրաստելու եւ հղելու պատասխանատու գործով»:








































