«Թեպետ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խոստացել էր 10 օրվա մեջ բացահայտել, թե ինչ հանգամանքներում էր հրդեհվել Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի տանիքը, սակայն մինչ օրս պաշտոնական որևէ հայտարարություն չի արվել»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Երևանի Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ-ի գրասենյակի տանիքն այրվել էր, և հրդեհը մարելու համար հրշեջների լցրած ջուրը վնասել էր հատկապես Սերժ Մարզպանի աշխատասենյակը»:
«ժողովուրդ»-ը փորձել է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանից պարզել, թե ինչ փորձագիտական եզրակացություն է տվել ԱԻՆ-ը հրդեհված գրասենյակի վերաբերյալ: «Դեռ ոչ մի նորություն չկա: Չեն խոստացել, որ տասը օրից պարզ կլինի, այլ ասել են, որ նման բաները նվազագույնը տասը օր են տևում»,-շատ կոպիտ տոնով հայտարարեց նա:
«Հատուկ Գրիգորյանի համար նշենք, որ «նման բանից» շուրջ 25 օր է անցել»:











































