Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր միջազգային կազմակերպությունը դատապարտել է ադրբեջանցի ֆոտոլրագրող, Լրագրողների իրավունքների ու ազատությունների պաշտպանության ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի ձերբակալումը. «Այդ ձերբակալությունը կրում է քաղաքական վրեժի ու հետապնդումների բնույթ: Մեհման Հուսեյնովը պետք է անհապաղ ազատ արձակվի»:
Հուսեյնովը մեղադրվում է խուլիգանության և մասնավորապես ոստիկանության աշխատակցի նկատմամբ ուժ գործադրելու մեջ: Սակայն ցինիզմը կայանում է նրանում, որ մայիսի 21-ին հենց ոստկանն է ֆոտոլրագրողին խանգարել նկարահանել Բաքվի կենտրոնում ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիան: Այժմ Հուսեյնովին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:







































