Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը Գերմանիայի և Հոլանդիայի ընտրանիների միջև կայանալիք հանդիպումը «կլասիկո» է անվանել և նշել, որ գերմանացի ֆուտբոլիստներն, ովքեր առավելության են հասել պորտուգալացիների նկատմամբ, անհամբեր սպասում են նաև առաջիկա հանդիպմանը:
«Ցանկանում ենք ևս 1 քայլ առաջ կատարել մրցաշարում: Մենք հիանալի դարպասապահ ունենք, ով կարող է հետ մղել 11 մետրանոց հարվածը: Նոյերը փոքր-ինչ վնասվածք է ստացել Պորտուգալիայի հավաքականի հետ խաղի ժամանակ, սակայն լիովին պատրաստ է այսօրվա խաղին»:









































