Saturday, 13 06 2026
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին

«Հանթսման»-ի նոր սեփականատեր. «Եթե քաղաքական պատվեր է, դա մեզ չհետաքրքրող ու չվերաբերող հարց է

«Մենք փող չենք լվանում»,- պնդում է «Շեն կոնցեռնի» սեփականատեր Սամվել Բեգլարյանը, ով մոտ երկու տարի առաջ ձեռք է բերել «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերությունը:

Ինչպես հայտնի է’ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված փողերի լվացման գործի հիմքում «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերության վաճառքի գործարքն է: Վարդան Օսկանյանն արդեն հայտարարել է, որ քրգործի հարուցումը քաղաքական պատվեր է իր գործունեության դեմ :

«Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերությունը դադարել է Հայաստանում գործել դեռ 2009 թվականին և 2010-ին Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի համապատասխան թույտվությամբ վաճառվել է գործարար Սամվել Բեգլարյանին պատկանող « Շեն կոնցեռն» ընկերությանը:

«Հանթսման» ընկերությունը և Սամվել Բեգլարյանը 2010 թվականի նոյեմբերի 29-ին դիմել են հանձնաժողով’ հայտնելով, որ «Հանթսման» ընկերության միակ մասնակից Տիգրան Կարապետյանը նախատեսում է իրեն պատկանող 100 տոկոս բաժնեմասը վաճառել Սամվել Բեգլարյանին: Սամվել Բեգլարյանի 2010 թվականի դեկտեմբերի 27-ի գրությամբ նշվել է, որ գործարքի նպատակն է հանդիսանում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ համատեղ շուրջ 20 միլիոն եվրո ներդրմամբ և «Հանթսման» ընկերության անշարժ գույքի և արտադրական տարածքի օգտագործմամբ գիպսակարտոնի արտադրության կազմակերպումը:

« Ա1+» -ը զրուցել է «Շեն կոնցեռնի » սեփականատեր Սամվել Բեգլարյանի հետ:

-Պարոն Բեգլարյան, հայտնի է, որ Դուք եք ձեռք բերել «Հանթսման բիլդինգ  պրոդաքթս»-ը: Այժմ այդ ընկերության վաճառի հետ կապված քրեական գործ  է հարուցվել և ասվում է, որ 2 մլն դոլարանոց գործարքից հարկեր չեն մուծվել: Ո՞րն է Ձեր մեկնաբանությունն այդ առթիվ:

– Ինչ ձևով որ վաճառքը ֆիքսած է, մենք հենց էտ գնով էլ ձեռք ենք բերել, թե դրանից հետո ինչ խնդիր է եղել կամ ով ում է վաճառել, ճիշտն ասած, մենք էդքան տեղյակ չենք: Մեր մոտ հարկայինի ստուգումների արդյունքում ամեն ինչ պարզ ու մաքուր է եղել: Մեր հետ կապված ընդհանրապես խնդիր չի եղել:

 – Իսկ Դուք այս գործով հրավիրվե՞լ եք ԱԱԾ’ ցուցմունք տալու որպես վկա:

 – Չէ: Մեր մոտ ուղղակի հարկային թղթաբանությունն են ստուգել,   բանկային փոխանցումները, ամեն ինչը համապատասխանում են: ԱԱԾ-ի հետ կապված ինչ-որ խնդիր կամ ինչ- որ մի բան բացարձակապես չի եղել:  Եթե ինչ -որ մեկը մի բան վաճառում է 1000 դրամով և դուք օրինական առնում եք, հարկային թղթաբանական մեջ ֆիքսում եք, որ դա առել եք 1000 դրամով: Հետո, թե այդ վաճառողի հետ կապված խնդիր կլինի կամ չի լինի, դա ի՞նչ կապ ունի ձեր հետ: Կոնկրետ «Շեն կոնցեռն» է գնորդը և էտ հարցը գնորդի հետ ոչ մի կապ չունի: Իսկ թե վաճառողը հետագայում ինչ խնդիր ա ունեցել, մենք տեղյակ էլ չենք անգամ: Որքան գնով վաճառել են, մենք կոնկրետ էդքան գումար փոխանցել ենք իրենց հաշվին:

 – Այսինքն’ տեղյակ չե՞ք եղել, որ այդ փողերը լվացվելու էին, ինչպես ԱԱԾ-ն է պնդում:

 – Մենք ոչ փող ենք լվանում, ոչ էլ ինչ որ մեկին ինչ- որ հանցագործության մեջ օգուտ ենք տալիս: Եթե փողերի լվացման հարց է, «Շեն կոնցեռնը» բացարձակ կապ չունի: Եթե մեկը ինչ որ մի բան վաճառում է, դուք առնում եք, հետո ձեզ հետաքրքի՞ր է՝  այդ փողը լվանում են, թե չէ: Ես ընդհանրապես չգիտեմ’ փող լվանալը տվյալ պարագայում ոնց ա լինում, եթե մարդն իր ունեցած ապրանքը վաճառում է: Էստեղ փող լվանալու ինչ- որ հարց չեմ տեսնում:

  Այսինքն’ ըստ ձեզ,  իրատեսական չէ՞ ԱԱԾ-ի ներկայացրած մեղադրանքը:

 – Ես չեմ կարող կարծիք հայտնել, ԱԱԾ-ի կայացրած որոշմանը կողմ լինել կամ դեմ, որովհետև անգամ տեղյակ չեմ, ԶԼՄ-ներից եմ տեղյակ: Անձամբ ԱԱԾ-ի որևէ ներկայացուցչի հետ ոչ զրուցել եմ, ոչ էլ ինձ մեղադրանք են առաջադրել: Գնորդի հետ դա կապ չունի: Իսկ թե վաճառողն էտ գումարը լվացել ա, կամ կերել ա կամ ուրիշ բիզնեսի մեջ ա դրել, թե բարեգործությամբ է զբաղվել, այդ արդեն, ճիշտն ասած, ես չեմ կարող որոշել կամ իմանալ, չի էլ հետաքրքրում ինձ:

– Պնդո՞ւմ եք, որ  «Շեն կոնցեռնը» փողերի լվացման հետ կապ չունի:

 – Բացարձակ:

 –  Եթե հրավիրեն ԱԱԾ, կգնա՞ք:

 – Բնականաբար, եթե հրավիրեն ԱԱԾ, ես և ՀՀ յուրաքանչյւոր քաղաքացի էլ պարտավոր ենք գնալ: Նույն բանն ենք էնտեղ ասելու:

 – Իսկ կարելի է իմանալ’ ի՞նչ նպատակով եք գնել  «Հանթսման» ընկերությունը:

 – Բիզնեսային նպատակով:

 ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն արդեն հայտարարել է, որ այս գործըքաղաքական պատվեր է: Ո՞րն է Ձեր կարծիքը, Ձեր գնահատականն այդ առթիվ:

 – Ես քաղաքականությամբ ոչ զբաղվում եմ, ոչ էլ տեղյակ եմ՝ Օսկանյանն ինչ է  ասել: Եթե քաղաքական պատվեր է կամ իսկապես չգիտեմ ինչ-որ մի բան է, դա մեզ չհետաքրքրող ու չվերաբերող հարց է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում