APA-ի փոխանցմամբ, թուրքական պաշտպանական ընկերություններից մեկն արդեն ավարտել է հրետանային AFOS համակարգի ուսումնական սիմուլյատորի նախապատրաստումը, որը շատ շուտով պետք է տեղադրվի Բաքվի փողոցներից մեկում:
AFOS-ի մարտական տարբերակը արդեն առաքվում է ադրբեջանական զինված ուժեր:
Նույն հրետանային համակարգից առաքվելու է նաև Վրաստանին: Իսկ թուրքական զինված ուժերում դրանք կիրառության մեջ են մտել դեռ 2001-ին: