Monday, 08 06 2026
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
Տնտեսական աճն ավելին էր, քան մենք կանխատեսում էինք․ միայն 1 մլրդ դոլար հատկացվել է դպրոցաշինությանը
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
2025թ-ին պետական բյուջեի եկամտային տվյալները 2017թ․ համեմատ ավելացել է 135 %-ով
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Ժողովուրդը տեր կանգնեց պետությանը և անկախությանը․ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին

Ինչպես է ձևավորվում կառավարությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակումը, ի տարբերություն նրա առաջին «գահակալության», բավական հարթ անցավ, և ներՀՀԿ-ական դիմադրություն կարծես թե չեղավ: Դիմադրություն կար ընդհանրապես վարչապետի պաշտոնի շուրջ Սերժ Սարգսյան-ԲՀԿ կամ Սարգսյան-Քոչարյան մակարդակում, սակայն երբ այդ մակարդակում Սերժ Սարգսյանը հարցը լուծեց, ՀՀԿ ներսում Տիգրան Սարգսյանի թեկնածությունն անցավ միաձայն:

Այստեղ, իհարկե, դեր են խաղացել շատ հանգամանքներ, սակայն ամենանշանակալիներից է թերևս ժամանակի խնդիրը: Բանն այն է, որ Հայաստանի նոր վարչապետը դե յուրե և դե ֆակտո ժամանակավոր է, քանի որ մի քանի ամիս հետո տեղի ունենալիք նախագահական ընտրությունը նորից առաջ է բերելու նոր վարչապետի սահմանադրական և նաև քաղաքական պահանջ: Եվ շատ հավանական է, որ ՀՀԿ-ի ներսում «միաձայնության» հանգամանքը պայմանավորված է հենց դրանով, ու բոլորը համարում են, որ ներկայումս վարչապետի պաշտոնի համար ներկուսակցական կռիվն ու պայքարը ավելորդ են, քանի որ մի քանի ամիս անց նորից առաջ է քաշվելու այդ հարցը: Եվ նույն համատեքստում էլ թերևս անաղմուկ է անցնում կառավարության ձևավորման գործընթացը, չկան ավանդական ինտրիգները քաղաքական ու քարոզչական դաշտում, կամ դրանք ոչ համարժեք ծավալի են: Ամեն ինչ թերևս պայմանավորված է հենց ժամանակավորությամբ:

Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանն էլ կարծես թե էական փոփոխությունների չի գնում կամովին, ոչ թե պարտադրված: Ներկայումս նա կարծես թե ունի ընդամենը առկա իրավիճակը բոլոր մակարդակներում, այդ թվում և կառավարության կազմում պահելու խնդիր: Սերժ Սարգսյանը խորհրդարանի ընտրությամբ ձևավորել, իսկ դրանից հետո ընկած ժամանակահատվածում հաստատել է մի իրավիճակ, երբ առավելագույն փակուղի է ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար: Այդ պայմաններում ներիշխանական լուրջ փոփոխությունները կարող են Սերժ Սարգսյանի մրցակիցներին կամա, թե ակամա տալ փակուղուց որոշակիորեն դուրս գալու հնարավորություն՝ օգտագործելով այդ փոփոխությունների հանգամանքը: Այդ պայմաններում նախագահական ընտրությունից առաջ Սերժ Սարգսյանը չի գնա այնպիսի ներիշխանական փոփոխությունների, այդ թվում՝ կառավարության կազմի առումով, որոնք կարող են «կազմաքանդող» կոդեր պարունակել, իսկ նրան հակադիր ուժերն էլ կարող են հանկարծ կոդազերծել դրանք և նախագահական ընտրությունից առաջ Սարգսյանին կանգնեցնել փաստի առաջ:

Ներկայումս Հայաստանի կառավարության կազմավորման գործընթացում գերական թերևս հենց այդ տրամաբանությունն է, ինչն էլ նշանակում է, որ առանձնակի անակնկալներ չեն լինի: Խոսքը անունների մասին չէ, այլ ազդեցությունների վերաբաշխման: Առավելագույնը՝ հնարավոր են վերադասավորումներ, երբ կարող է լինել ազդեցությունների փոխատեղում, բայց՝ հավասարակշռությունը պահելու սկզբունքով, առնվազն մինչև նախագահական ընտրության պաշտոնական արդյունք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում