Сoca-Cola-ն թողարկել է ալյումինե տարաների նոր շարք՝ այդ կերպ իր աջակցությունը հայտնելով Լոնդոնում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի ամերիկացի մասնակիցներին: Այս մասին հաղորդում է The Dieline պորտալը:
Նոր տարաների դիզայնը իրականացվել է բրենդի համար չափանիշ դարձած կարմիր-սպիտակ գունային գամմայում: Տարայի վրա պատկերված են մարզիկների ուրվագծեր: Սահմանափակ քանակով թողարկված 6 տեսակի տարաների վրա պատկերված են տարբեր մարզիկներ: Թողարկվել են նաև օլիմպիական դիզայնով սառնարաններ:
Արշավի շրջանակում գործարկվել է նաև պրոմո-կայք, որտեղ ցանկացած մարդ կարող է անցնել վիկտորինան, որի հարցերը վերաբերում են տարաների վրա պատկերված մարզիկներից մեկին: Բոլոր հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում, հաղթողին կտրամադրվի օլիմպիական խորհրդանիշով մրցանակներից մեկը: Տարաների վրա պատկերված են մարմնամարզուհի Շոն Ջոնսոնը, ըմբիշ Հենրի Սեջուդոն, ֆուտբոլիստ Ալեքս Մարգանը, թենիսիստ Ջոն Իզները, պարաօլիմպիկ լողորդ Ջեսսիկա Լոնգը, կին բռնցքամարտիկ Մառլեն Էսպարցան, ջրացատկորդ Դեվիդ Բոուդիան և վազորդ Դեվիդ Օլիվերը:









































