Ղազախստանը պատրաստվում է հուլիսի 1-ից առանց այցագրի ռեժիմ սահմանել Տնտեսական համագործակցության և զարգացման միության (ՏՀԶՄ) անդամ բոլոր երկրների հետ: Ինչպես հաղորդում է EurasiaNet-ը, այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Բերիկ Սադիկովը:
1948 թ. ստեղծված Տնտեսական համագործակցության և զարգացման միության մեջ մտնում են Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի զարգացած երկրները:
Անցյալ տարվա նոյեմբերին Ղազախստանը հայց ներկայացրեց միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու վերաբերյալ: Միության մեջ մտնում են 34 պետություն:







































