Այսօր՝ հունիսի 13-ին, կեսօրին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ականատես է եղել, թե ինչպես Խորենացու փողոցի վրա արտասահմանյան մակնիշի մի քանի ավտոմեքենաներ, իրար ուղեկցելով, ավտոմեքենաները կայանեցին «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի դիմաց՝ խախտելով երթևեկության կանոնները:
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com–ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` նշված ավտոմեքենաներն էին՝ «Տոյոտա Կորոլա» մակնիշի 10 ՕՕ 259 համարանիշի, «Տոյոտա լանդքրաուզեր» մակնիշի 50 TT 005 համարանիշի, «ԲՄՎ Իքս 3» մակնիշի QO 001 համարանիշի, «Մերսեդես» մակնիշի 09 QQ 400 համարանիշի և «Լեքսուս» մակնիշի 50 ԼՕ 099 համարանիշի ավտոմեքենաները: Մինչ ավտոմեքենաների տերերը դեպքի վայրից բացակայում են, ավտոմեքենաները հսկում են մի քանի սափրագլուխներ, ովքեր, տեսնելով, որ իրենց խախտումը նկարվում է, թաքցնելով իրենց դեմքերը, փորձում են հեռանալ:
Նրանց կողմից կատարված ճանապարհային երթևեկության խախտման մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար Եղիշ Ենգիբարյանին: Վերջինս ֆոտոլրագրողին հայտնել է, որ «ՃՈ-ի համար ոչ մի տարբերություն չկա՝ օրինախախտը կլինի պատգամավոր, կառավարության անդամ, սովորական քաղաքացի, թե սափրագլուխ:

Լուսանկարները ՝ Գագիկ Շամշյանի









































