Firefox բրաուզերի մշակող Mozilla ընկերությունը ներկայացրել է վեբ-հավելվածների Mozilla Marketplace խանութը: Այս մասին գրում է Liliputing-ը՝ հղում անելով ընկերության աշխատակից Ջեյսոն Սմիթի բլոգին:
Ներկա պահին խանութն աշխատում է փորձնական ռեժիմում: Այնտեղ ներառված է շուրջ 200 ծրագիր, որոնց թվում են՝ նշումների համաժամանակեցման Evernote ծառայությունը, բաղադրատոմսերի գրառման Springpad ծրագիրն ու հայտնի Lord of Ultima խաղը: Խանութում ընդգրկված են ինչպես վճարովի, այնպես էլ անվճար ծառայություններ:
Marketplace-ի ծրագրերն աշխատում են Windows, Mac OS X և Linux օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչներով: Դեպի խանութ մուտք ունենալու համար պետք է տեղադրել Firefox 16 բրաուզերի վաղ տարբերակը: Mozilla –ն Marketplace-ի ստեղծման մասին հայտարարել էր 2012-ի փետրվարին:











































