Saturday, 27 06 2026
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կոչ են արել մոնիտորինգ անցկացնել նաև Գետաշենում, Շահումյանում

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության նախագահ Էդիկ Բալայանն անդրադարձավ շուրջ 19 տարի առաջ Շահումյանում տեղի ունեցած իրադարձություններին՝ նշելով, որ այդ օրը տեղի բնակչության համար ողբերգական էր:

«19 տարի առաջ` հունիսի 13-ին, ադրբեջանական բանակը լայնամասշտաբ հարձակում գործեց Շահումյանի վրա՝ այնտեղ կենտրոնացնելով իր ողջ ռազմական տեխնիկան: Չնայած հայկական կողմի դիմադրությանը՝ Շահումյանի անկումից չհաջողվեց խուսափել»,- ասաց նա:

Բանախոսի խոսքերով՝ Գետաշենի և Շահումյանի օկուպացման արդյունքում անօթևան մնացին 21 000 հայ փախստականներ, որոնք հուսով են, թե կարող են վերադառնալ հայրենի գյուղեր:

Էդիկ Բալայանը նշեց, որ իրենք պահանջում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի մեջ ներառել նաև Հյուսիսային Արցախի խնդիրը. «Բանակցային սեղանին ակտիվորեն քննարկվում է ԼՂՀ հարցը, սակայն Շահումյանի և Գետաշենի մասին ոչինչ չի խոսվում: Մենք պահանջում ենք, որ Մինսկի խումբը փաստահավաք խումբ գործուղի Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական բնակավայրեր, որպեսզի այնտեղ կանխվեն վայրագություններն ու գազանությունները»:

Բանախոսի խոսքերով՝ իրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին բազմիցս կոչ են արել մոնիթորինգ անցկացնել նաև Գետաշենում և Շահումյանում, սակայն Մինսկի խումբը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ: Վերջում հավելեց, որ այդ հարցը պետք է քննարկվի և ստանա իր լուծումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում