2011 թ. Չինաստանը, չնայած գործող էմբարգոյին, Հյուսիսասյին Կորեային մատակարարել է բջջային համալիրներ բալիստիկ հրթիռների արձակման համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ճապոնական «Ասահի Սիմբուն» թերթին:
Ըստ Ճապոնիայի կառավարական աղբյուրների՝ 2011 թ. օգոստոսին Հյուսիսային Կորեան Չինաստանից ձեռք է բերել բալիստիկ հրթիռների տեղափոխման և գործարկման համար 4 համալիր: Դրանք տեղափոխվել են նավով՝ Կամբոջայի դրոշի տակ: Արբանյակները նավը լուսանկարել են օգոստոսի 1-ին Շանհայում:
Թերթը գրում է, որ մատակարարումների մասին իմացել են և՛ Տոկիոն, և՛ Սեուլը, և՛ Վաշինգտոնը: Սակայն ԱՄՆ-ը համոզել է իր դաշնակիցներին ուշադրություն չդարձնել դրա վրա, որպեսզի «չնպաստեն տարածաշրջանում լարվածության աճին»: Ընդ որում, պաշտոնապես Ճապոնիայի կառավարությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:
Այսօր Չինաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունները:









































