Thursday, 11 06 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը

Երեխաների մոտ կարիեսը համարվում է ամենատարածված հիվանդությունը

«Սննդի որակը և դրանում առկա միկրոէլեմենտների քանակը կարիեսի և նրա բարդությունների առաջացման գործում մեծ դեր են խաղում: Մանկական ստոմատոլոգների հիմնական խնդիրն է պայքարել այդ հիվանդությունների դեմ»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց բժիշկ-օրթոդենտ Արթուր Փափազյանը:

Նրա խոսքերով՝ վերջին շրջանում ծնողները ավելի մտահոգ են դարձել. «Տարեցտարի նրանք ավելի հետևողական են դառնում և նույնիսկ ամենաչնչին խնդրի դեպքում դիմում են բժշկի: Այստեղ կարևոր է նշել, որ մանկական ստոմատոլոգների աշխատանքը շատ ծանր է, բայց քանակը՝ քիչ: Պետության աջակցությունը այս հարցում շատ կարևոր է: Գոնե մանկական ստոմատոլոգները պետք է աջակցություն ստանան պետության կողմից»:

Փափազյանը հավելեց, որ երեխաների մոտ կարիեսը համարվում է ամենատարածված հիվանդությունը, իսկ ինչ վերաբերում է դիմածնոտային անոմալիաներին, ապա Հայաստանում այն առկա է մարդկանց 70 տոկոսի մոտ:

«Երեխաների մոտ այն ի հայտ է գալիս 2 տարեկանից: Հիմա նման այցելությունները հաճախակի են դարձել, իսկ հիվանդության պատճառները կարող են տարբեր լինել: Հիմնական պատճառներից մեկը խանգարված քթային շնչառությունն է, որը բերում է դիմածնոտային մկանների ֆունկցիայի աղավաղման»:

Բժշկի հաղորդմամբ՝ կարևոր գործոն է նաև ժառանգականությունը. «Հղի կանայք պետք է գրագետ սնվեն , զերծ մնան սթրեսներից և գոնե 2 ամիսը մեկ այցելեն բժշկի»:

Վերջում բժիշկը խորհուրդ տվեց օրը երկու անգամ լվանալ ատամները, 2 ամիսը մեկ փոխել ատամի խոզանակը, մածուկի ընտրության հարցում կարող են լինել ազատ, իսկ բժշկի պետք է այցելեն գոնե 6 ամիսը մեկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում