Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն հայտարարել է, որ նախորդ տարի Իրանն արտահանել է 8.6 միլիարդ կիլովատտ էլեկտրաէներգիա: Նամջուն հավելել է, որ Իրանը մտադիր է այս տարի այդ ցուցանիշն ավելացնել 10-15 տոկոսով.
«Ներկայումս Իրանի բոլոր էլեկտրակայանների արտադրական հզորությունը կազմում է 66,366 մեգավատտ: Այդ ցուցանիշով Իրանն աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը: Էլեկտրաէներգիայի արտահանման նոր երթուղիներից մեկը կարող է հանդիսանալ Լիբանանը: Իրաքյան կողմի հետ ձեռք բերված համաձայանությամբ՝ այդ երկրին իրանական էլեկտրաէներգիայի մատակարարումն ավելացվելու է 200 մեգավատտով: 100 մեգավատտ պետք է արտահանվի Սիրիա, որը դրա կեսը (50 մեգավատտ) պետք է ուղղի դեպի Լիբանան:
Ներկայումս Թուրքիային էլեկտրաէներգիայի մատակարարումն ավելացել է 500 մեգավատտով: Դա կարող է էլ ավելի մեծացվել: Բացի այդ, Թուրքիայի հետ կնքված հուշագրով այդ երկիրը կարող է Իրանի տարածքում արտադրել մինչև 6000 մեգավատտ էլեկտրաէներգիա»:







































