Լրատվական աղբյուրների տեղեկությունների համաձայն` Պորտուգալիայի հավաքականում մթնոլորտը խաղաղ չէ:
Կենտրոնում, իհարկե, Քրիշտիանու Ռոնալդուն է: Գերմանացիների հետ հանդիպմանը պարտություն կրելուց հետո ավագը զայրացած «նետվել է» հանդերձարան: Մյուս ֆուտբոլիստները` գլխավոր մարզչի հետ, ինչպես ընդունված է, շնորհակալություն են հայտնել երկրպագուներին: Պաուլու Բենտուն փորձել է կանգնեցնել Ռոնալդուին, բայց վերջինս չի արձագանքել մարզչի խնդրանքին: Հանդերձարանում Ռոնալդուն խիստ նկատողություն է ստացել մարզչից և կոպիտ պատասխանել:
Լրատվամիջոցները նշում են, որ թիմի ֆուտբոլիստների մեծ մասը դեմ է Ռոնալդուի նման պահվածքին: Նրան պաշտպանում է միայն «Ռեալ»-ի իր խաղընկեր Պեպեն: Իսկ կոալիցիայի առաջնորդն է Նանին: «Պատերազմական իրավիճակը» Պորտուգալիայի հավաքականում լուրջ վտանգ է ներկայացնում:







































