Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի արտաքին կապերի կոմիտեն այսօր քննարկելու է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի նշանակման հարցը: Այս մասին նշված է ԱՄՆ Սենատի պաշտոնական կայքում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունն առաջադրել է այս տարվա ապրիլի վերջին: 1999-2001 թվականներին Մորնինգսթարը եղել է ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպան: Իսկ 2009 թվականի ապրիլի 20-ին նշանակվել է Եվրասիայի էներգետիկ հարցերով ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ:











































