ԱՄՆ 9 նահանգներում պայքարում են 19 խոշոր հրդեհների դեմ։ Ինչպես նշում է BBC-ն, հրդեհների նման տարածման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել, քանի որ այդ նահանգներում երաշտ է։ Կոլորադո և Նյու Մեքսիկո նահանգներում կրակը մոլեգնում է 150 քառակուսի կիլոմետր տարածքի վրա, ինչն ամենախոշոր հրդեհներից է, որ արձանագրվել է այս նահանգներում։
Կրակը մարում են հազարավոր հրշեջներ։ Օգտագործվում է ավիացիա։ Դենվերը` ԱՄՆ խոշորագույն քաղաքներից մեկը, երեկ ամբողջությամբ ընկղմվել էր ծխի մեջ։
Երեկ նախագահ Օբաման Կոլորադոյի նահանգապետի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ նահանգը կարող է դիմել դաշնային իշխանություններին ցանկացած տեսակի օգնության համար։ Հայտնի է մեկ զոհի մասին։









































