Fitch գործակալությունն իջեցրել է Իսպանիայի 18 բանկերի երկարաժամկետ վարկային վարկանիշը: Դրանց մեջ են մտնում այնպիսի խոշոր բանկեր, ինչպիսիք են` La Caixa–ն, CECA–ն, Banco de Sabadell–ը, Bankia–ն, Banco–ն Popular Espanol–ը:
Գործակալությունն իջեցրել է վարկանիշները մակրոտնտեսական իրավիճակի ֆոնի վրա, ինչպես նաև` կապված ակտիվների որակի վատթարացման հետ և առանց պետական օգնության ճգնաժամը հաղթահարել չկարողանալու պատճառով:
Գործակալության փորձագետները ենթադրում են, որ իրավիճակն ավելի կխորանա պարտքային ճգնաժամի զարգացման և իշխանությունների կողմից բանկային կարգավորման նորմերի խստացման հետ մեկտեղ:
Fitch-ը վարկանիշային գործողություններ է կիրառել իսպանական բանկերի դեմ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ պետության վարկանիշը միանգամից իջել է երեք մակարդակով` A-ից հասնելով BBB-ի:








































