Անկողին հարդարելն ամենօրյա կենցաղային գործերի անբաժանալի մասն է: Շատերին տհաճություն պատճառող գործն իր վրա է վերցրել ժամանակակից տեխնոլոգիան՝ իսպանական OHEA կահույք արտադրող ընկերության գլխավորությամբ: Ընկերությունը ստեղծել է ինքնահարդարվող, «խելացի», էլեկտրոնային անկողին՝ Smart Bed, որից կարող ես դուրս գալ ու անցնել մյուս գործերին:
Գաղտնիքը անկողնու ներքևի հատվածում տեղադրված էլեկտրոնային թիակներն են, որոնք 50 վայրկյանում ծածկոցը հարթեցնում են՝ այն դնելով ավտոմատ կերպով նախապես բարձրացված բարձերի տակ: Անկողինը զգում է, երբ է մարդը հեռանում անկողնուց և 3 վայրկյան անց սկսում է հարդարվել:
Անկողնու գինն ու թողարկման ժամկետը հայտնի չէ, սակայն ընկերությունը խոստանում է այն վաճառքի հանել շուտով:









































