«Ես ինձ դեռ հարբած եմ զգում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լեդի Գագան և տեղադրել իր կապտուկներով լուսանկարները: Նա իր առողջական վիճակի ու բոլոր քայլերի մասին տեղեկացնում է երկրպագուներին: Ինչպես գրում է The Daily Mail-ը, երգչուհին վերականգնողական փուլում է:
Երկու օր առաջ Նոր Զելանդիայում համերգի ժամանակ պարուհիներից մեկը պատահաբար ձողով հարվածել էր նրա գլխին, ինչի հետևանքով մենակատարն ուղեղի ցնցում էր ստացել: Չնայած վնասվածքին՝ Լեդի Գագան ներողություն էր խնդրել, նույնիսկ բաձրաձայն ինքնաախտորոշում արել ուղեղի ցնցման մասին և խոստացել համերգն ավարտին հասցնել, ինչը նրան հաջողվել էր:
26-ամյա փոփ աստղն այժմ Ավստրալիայում է: Այնտեղ ևս պետք է համերգային ծրագրով հանդես գա իր Born This Way ալբոմով:














































