Armchess.am-ի փոխանցմամբ` գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջավայրում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել են 6-ական միավոր: Նրանք կես միավորով են ետ մնում հինգ առաջատարներից:
Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրայր Սիմոնյանը, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը վաստակել են 5.5-ական միավոր:








































