Twitter միկրոբլոգների ցանցը թողարկել է իր առաջին հեռուստագովազդը: Այս մասին հաղորդվում է The Wall Street Journal-ի բլոգում: ԱՄՆ-ում NASCAR ավտոմրցավազքի հեռարձակման ժամանակ եթերում ցուցադրվել է 15 վայրկյան տևողությամբ 7 հոլովակ:
Բոլոր հոլովակները գովազդել են միջոցառման ինտերնետ հեռարձակումը Twitter-ում NASCAR-ի էջում: Օրինակ՝ հոլովակներից մեկում ցուցադրվել է ավտովազքուղու վրա իր մեքենայի ղեկին լուսանկարվող ավտոարշավորդ Բրեդ Կեսելովսկին: Հոլովակի կարգախոսը հետևյալն է եղել՝ «Տե՛ս, թե ինչ է նա տեսնում»:
Հայտնի չէ գումարի չափը, որը ծառայությունը վճարել է գովազդի համար: Տեղեկություններ չկան նաև այն մասին, գովազդը հեռուստատեսությունում շարունակակա՞ն է լինելու թե՞ ոչ:
Սոցիալական ցանցերը հազվադեպ են հայտնվում հեռուստագովազդում: Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, Սիլիկոնային հովտի ընկերությունները, որպես կանոն, դիմում են հեռուստագովազդի միայն այն ժամանակ, երբ նրանց նկատմամբ հետաքրքրությունը նվազում է: 2011-ի տվյալներով՝ Twitter-ը վնասով է աշխատել: 2011-ի հունվար-ապրիլ ամիսներին եկամուտը կազմել է 23,8 դոլար, իսկ ծախսերը՝25,8 միլիոն:







































