Ֆրանսիայում կյանքի 92-րդ տարում մահացել է նկարիչ ժորժ Մատիեն: Նրա մահվան մասին հայտնում է Agence France-Presse-ը` հղում կատարելով նկարչի ազգականներին:
Մատիեն մահացել է կիրակի` հունիսի 10-ին, Փարիզի արվարձաններից մեկի հիվանդանոցում: Մահվան պատճառներն առայժմ հայտնի չեն:
ժորժ Մատիեն հայտնի է դարձել 20-րդ դարի կեսին` որպես տաշիզմի հիմնադիրներից մեկը: 1950-1960-ականներին նա եղել է այն ֆրանսիացի նկարիչներից մեկը, ով առավել հայտնի է եղել երկրի սահմաններից դուրս:
Մատիեն զբաղվել է նաև գրաֆիկական դիզայնով ու ճարտարապետությամբ, մասնավորապես` ստեղծել է փոստային նամականիշներ, դրամներ ու ոսկերչական զարդեր, ինչպես նաև Air France ավիաընկերության գովազդային պոստերները:











































