Ինչպես փոխանցում են բրազիլական լրատվամիջոցները, երեկ վթարի պատճառով հոսանքազրկվել է Բրազիլիայի 8 նահանգ, որի արդյունքում առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 50 մլն մարդ:
Այս պահին էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է: Ըստ Բրազիլիայի իշխանությունների` էլեկտրաէներգիայի անջատման պատճառը էլեկտրաենթակայաններից մեկի անվտանգության համակարգում տեղի ունեցած վթարն էր:
Լրագրողները հարցեր են ուղղել Բրազիլիայի էներգետիկայի նախարար Էդիսոն Լոբանին` փորձելով բացատրություններ ստանալ վթարի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2014թ. Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը անցնելու է այն քաղաքներում, որտեղ տեղի է ունեցել անջատումը: Այս կապակցությամբ նախարարը հայտնել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման հետ մինչև 2014թ. խնդիրներ չեն լինի:
Նմանատիպ անջատում Բրազիլիայում արձանագրվել էր նաև 2009թ., և կրկին մոտ 50 մլն մարդ մնացել էր առանց լույս:









































