Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Գուրջաանիում արդարադատության տան բացման ժամանակ ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին ու նրա թիմին անվանել է արմատականներ.
«Արմատականները պայքարում են Քութայիսում կառուցվող խորհրդարանի շենքում խաղաղության ապակե կամրջի և արդարադատությունների տների դեմ: Ինձ ակնհայտորեն վիրավորում է այն փաստը, որ կա մի մարդկային խումբ, որն ի սրտե ուրախանում է փլուզումից:
Մենք երկար ժամանակ կառուցում ենք մեր երկիրը, իսկ նրանց ուրախացնում է փլուզումները: Սակայն ցանկանում եմ հիասթափեցնել նրանց, մենք նորից շարունակելու ենք պետականաշինությունը»:
Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր ապակուց կառուցված խաղաղության կամրջի ապամոնտաժման մասին: Նա խոստացել էր իշխանության գալուց հետո առաջինն ապամոնտաժել այդ կամուրջը: