Monday, 08 06 2026
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
Տնտեսական աճն ավելին էր, քան մենք կանխատեսում էինք․ միայն 1 մլրդ դոլար հատկացվել է դպրոցաշինությանը
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
2025թ-ին պետական բյուջեի եկամտային տվյալները 2017թ․ համեմատ ավելացել է 135 %-ով
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Ժողովուրդը տեր կանգնեց պետությանը և անկախությանը․ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է

ԱԺ նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 11-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ Իմոն Գիլմորին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը կարևորել է նրա այցը` տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու առումով:
Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ դերը մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում և անհրաժեշտ համարել այդ փոխգործակցության շարունակականությունը: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը և ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ը անաչառ դիտորդական առաքելություն են իրականացրել` նշելով, որ Հայաստանը գնահատում է ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի անկողմնակալ զեկույցը :
Նրա խոսքով` Հայաստանի Նախագահը և իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները լինեն ժողովրդավարական, ազատ ու թափանցիկ:

ԵԱՀԿ գործող նախագահ Իմոն Գիլմորը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` հաջողություններ մաղթելով հետագա գործունեության ընթացքում: Նա բարձր է գնահատել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները` այդ գործընթացում կարևոր դեր վերապահելով Ազգային ժողովին:
Գիլմորը կարևորել է 2011թ. համաներումը, որը, ըստ նրա, կարևոր նշանակություն ունեցավ երկրում ներքաղաքական կայունությունը ամրապնդելու գործում: Նա նկատել է, որ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների հաջողությանը մեծապես նպաստել է ԱԺ կողմից ընդունված բարեփոխված Ընտրական օրենսգիրքը, որտեղ ներառված են նաև ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ փորձագետների առաջարկները : Նա կարևորել է նաև «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ինչպես նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի ընդունումը : ԵԱՀԿ գործող նախագահը անհրաժեշտ է համարել ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ հետագա համագործակցության խորացումը և աջակցության պատրաստակամություն հայտնել:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին : ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն և միակ ձևաչափ: «Մեր երկիրը բազմիցս ապացուցել է, որ հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով: Կողմերը պետք է զերծ մնան որևէ քայլերից, որոնք կարող են հավելյալ լարվածություն և խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Նրա համոզմամբ` ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլև տարածաշրջանի համար: ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների և ոտնձգությունների համար, դատապարտել` նշելով, որ միջազգային հանրությունը պետք է արժանի գնահատական տա Ադրբեջանի պահվածքին:

Գիլմորը նույնպես կարևորել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա, և շեշտել. «Մենք ուժի գործադրում չենք ընդունում, և հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել: Իրավիճակի որևէ սրում անթույլատրելի է: Պետք է շարժվել առաջ` դեպի խաղաղ կարգավորում»: Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով` ԵԱՀԿ գործող նախագահը հավաստիացրեց, որ իր ղեկավարած կառույցը աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը:

Հանդիպմանը քննարկվել են այլ հարցեր ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում