Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական լրատվամիջոցները ծանր մեղադրանք են հնչեցրել Թուրքիայի հասցեին՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ: Մասնավորապես, իրանական Fars News լրատվական գործակալությունը գրում է, որ Սիրիայում ժողովրդական հուզումների սկսվելուց հետո Ասադի զորքերի դեմ մարտնչելու համար Թուրքիայից Սիրիա է ներթափանցել լավ սպառազինված 1200-2000 գրոհային:
Ըստ իրանական մամուլի՝ Թուրքիայի կառավարությունը դա արել է Սաուդյան Արաբիայի ու Կատարի ֆինանսական օժանդակությամբ:
Շանլըուրֆա նահանգի ժանդարմերիայի ղեկավարությանը հաջողվել է Ջեյլանփընարի սահմանային անցակետում առգրավել է 5000 փամփուշտ, որը նախատեսված է եղել Թուրքիայից Սիրիա ուղարկելու համար: Սահմանով փամփուշտների փոխադրման դեպքերը կանխվել են երկու անգամ, որոնցից մեկի դեպքում առգրավվել է 4000 փամփուշտ, իսկ երկրորդ դեպքում՝ 1000 փամփուշտ: