Sunday, 14 06 2026
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Ռուսահայոց թեմում կատարվել է նոր եկեղեցու հիմնարկեք

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի մամլո դիվանից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հունիսի 9-ին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Յակուտսկ քաղաքում Թեմակալ Առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ կատարվել է եկեղեցու հիմնօրհնեքի արարողություն:

Հիմնարկեքի ընթացքում Թեմակալ Առաջնորդը Տ. Հակոբ քահանա Սարոյանի հետ սրբալույս մյուռոնով օծել է տասնվեց խաչանիշ քարերը, որոնք եկեղեցու տասնվեց կնքահայրերը զետեղել են աղոթատան հիմքերում:

Հայկական ավանդական ճարտարապետական ոճով նախագծված եկեղեցին կառուցվելու է համայնքի հավատավոր հայորդիների բարերարությամբ:

Մեծաթիվ համայնքի հոգևոր պահանջները բավարարելու համար դեռևս 2001 թվականին Հայաստանից բերվել և ռուսական եկեղեցու բակում տեղադրվել էր մի խաչքար:Սակայն աղոթքի կանգնելու, եկեղեցու սրբազան արարողություններն ու խորհուրդներն իրականացնելու համար անհրաժեշտ էր կառուցել աղոթատուն:
Հիմնօրհնեքի արարողությունից հետո Սրբազան հայրն իր օրհնությունը բաշխել է ներկաներին և հույս հայտնել, որ նորակառույց եկեղեցին դառնալու է համախմբող, օրհնություն պարգևող օրրան:

-Աստծո կամքով և միասնական աղոթքով այսօր կատարեցինք նոր եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Ձեր ներկայությունը և նախաձեռնած գործը խոսուն վկայությունն է մեր Սուրբ Եկեղեցու շուրջ ձեր համախմբվածության, պապերից ժառանգած նվիրական արժեքների նկատմամբ ձեր հավատարմության: Հայրենիքից հեռու այս երկրամասում կառուցելով ձեր հոգևոր տունը, որից ճառագվող կենդանարար լույսը պիտի օրհնաբեր կյանք պարգևի ձեզ և ձեր զավակներին, դուք մեկ անգամ ևս հաստատում եք Առաքել Դավրիժեցու խոսքերը` «Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի Ամենայն Ազգն Հայոց կապեալ կան»: Լինելով Աստվածասեր ու հայրենասեր հայորդիներ, դուք նաև արժանի և ազնիվ զավակներն եք ձեր երկրորդ հայրենիքի:Այսօրվա ուրախությունն ու ձեռքբերումը, որ շնորհ է ու պարգև մեզ Բարձրյալից, արդյունք է նաև այն աստվածահաճո վերաբերմունքի, որ դրսևորում են ՌԴ իշխանությունները` խղճի և կրոնի ազատության, հոգևոր զարթոնքի ծիրում:

Աստծո օրհնությունը ձեզ, ապրեք համերաշխ և խաղաղ` միշտ արթուն պահելով ձեր հոգիներում եկեղեցասիրության ոգին,- իր խոսքում ասաց Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը:

Հայաստանից բերված տուֆ քարով կառուցվող եկեղեցու շինարարարական աշխատանքները կավարտվեն երկու տարվա ընթացքում: Նախատեսվում է եկեղեցուն կից կառուցել նաև մշակութային կենտրոն: Արդեն մի քանի տարի է բարեհաջող լույս է տեսնում քաղաքի միակ հայկական պարբերականը`«Արմյանսկի վեստնիկ» թերթը:

Հեռավոր Յակուտիայում հայերն ապրում են դեռևս 1800-ական թվականներից:Նրանց թիվն այսօր հասնում է հինգ հազարի: Այստեղ հայերն հիմնականում զբաղվում են շինարարությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում