Աստղաֆիզիկոսներն առաջարկել են տիեզերքի ձևավորման սկզբնական փուլում սև անցքերի թվաքանակի կարգավորման հավանական մեխանիզմ՝ բացատրելու նրանց քաշի անսովոր բաշխումը:
Գիտական աշխատանքի հեղինակները փորձել են պարզել այն փաստը, որ տիեզերքում գոյություն ունի հարաբերականորեն քիչ՝ մեծ և միջին քաշ ունեցող սև անցքեր: Աստղաֆիզիկոսները կարծում են, որ առաջին սև անցքերի առաջացումից հետո, կշռի ավելացման գործընթացը դանդաղել է: Նրանց առաջարկած մեխանիզմի հիմքում հենց այդ դանդաղման գործընթացն է:
Հետազոտողների կարծիքով՝ առաջին սև անցքերի առաջացումից հետո նրանց կշռի ավելացումը հարաբերականորեն արագ է ընթացել: Դա հանգեցրել է տիեզերքում ռենտգենյան ճառագայթման կտրուկ աճի, ինչի հետևանքով միջաստղային տարածությունը շիկանում է: Տաք միջաստղային տարածություններն այնքան էլ արդյունավետ «վառելիք» չեն սև անցքերի համար, որքան սառը միջավայրը, այդ իսկ պատճառով կշռի ավելացման գործընթացը ժամանակի ընթացքում դանդաղել է:
Այսպիսով՝ ռենտգենյան ճառագայթումն ու միջաստղային տարածության շիկացումը հանդես են եկել հսկա սև անցքերի ձևավորման գործընթացում հետադաձ կապի մեխանիզմներով և որոշել նրանց ներկայիս քանակը:










































