Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հաջողությունը կախված է Իրանի հանդեպ միջազգային միջնորդների դիրքորոշումից ու մոտեցումներից: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը.
«Թեհրանը պատրաստ է «Վեցյակի» հետ բանակցություններ վարել Իրանի իրավունքների պահպանման պայմանով: Նրանք պետք է պատրաստ լինեն ճանաչել Իրանի իրավունքները, որով և Մոսկվայում կայանալիք առաջիկա բանակցությունները կարող են պսակվել հաջողությամբ: Մենք հուսով ենք, որ չի ձգձգվի ԵՄ-ի հետ Իրանի բանակցությունների ժամկետը»:
Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները Մոսկվայում կայանալու են հունիսի 18-19-ին:









































