Saturday, 27 06 2026
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան

Ցույց՝ ամուսնու և սկեսրոջ կողմից դաժանաբար ծեծված կնոջ գործով

ՀՀ նախագահական նստավայրի առջև այս պահին մեկնարկել է ամուսնու և սկեսրոջ կողմից դաժանաբար ծեծված Մարիամ Գևորգյանի գործի առնչությամբ բողոքի ակցիան:

«Ընդդեմ կանանց հանդեպ բռնության կոալիցիան» արդեն նախագահական է փոխանցել կոալիցիայի դժգոհությունը ինչպես Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արարատ Բեկթաշյանի գործողություններից, այնպես էլ պահանջ` Մարիամ Գևորգյանի գործով դատավարությունները բաց իրականացնելու մասին:

Կոալիցիան հիշեցնում է, որ Մարիամի սկեսուր Հայկանուշ Միքայելյանը հարսին խոշտանգել է որդու՝ Դավիթ Զիրոյանի հետ: Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թ. նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և կտտանքների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, և ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որոնց համաձայն՝ նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Սակայն դատարանի որոշմամբ Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի հայտարարած համաներմամբ: Իսկ սկեսուր Հայկանուշ Միքայելյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածքներ հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:

Հիշեցնենք, որ Մարիամ Գևորգյանի գործով վերջին դատական նիստում Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը չի բավարարել իր ինքնաբացարկի մասին միջնորդությունը, որը նախորդ նիստում ներկայացրել էր տուժող կողմի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը:

Նշենք, որ չէր բավարարվել նաև տուժող կողմի միջնորդությունը` դատավարությունը հրապարակայնորեն անցկացնելու վերաբերյալ:

Նոնա Գալստյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դատարանի որոշումը անհիմն համարեց: Նրա խոսքով՝ իր կողմից ներկայացված բավական ծավալուն առարկություններին դատարանը որևէ ուշադրություն չի դարձրել: Իսկ դատաքննությունը դռնփակ անցկացնելու դատարանի որոշման պատճառաբանությունը հինգ-վեց նախադասությունից է եղել կազմված, որտեղ չի եղել որևէ հիմնավորում, թե ինչու են նման որոշում կայացրել:

Դատարանը հաջորդ նիստը նշանակել է հունիսի 14-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում