Standard&Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակել է զեկույց, որով զգուշացնում է Հնդկաստանին նրա վարկային վարկանիշը վերանայելու և իջեցնելու մասին: Ինչպես հաղորդում է RBK-ն, գործակալությունը նման քայլի կդիմի, եթե երկրի տնտեսական ցուցիչները շարունակեն իջնել, իսկ քաղաքական առաջնորդները չհաղթահարեն ներքին տարաձայնությունները:
Այս պահին Հնդկաստանի երկարաժամկետ վարկանիշը ВВВ- է, կարճաժամկետը՝ А-3, կանխատեսումը՝ բացասական: Եթե Հնդկաստանի վարկանիշն իջեցվի, նա կլինի BRICS դինամիկ զարգացող երկրներից առաջինը, որի նկատմամբ նման միջոց կկիրառվի:
Գործակալությունը ենթադրում է, որ Հնդկաստանի կառավարության արձագանքը տնտեսության իջնող տեմպերին և ռիկսի գործոնի մեծացումը, վերջին հաշվով, կարող են ազդել հետագա վարկանիշային գործունեության վրա: S&P-ի տնտեսագետները նշում են, որ ВВВ- մակարդակը շատ մոտ է գտնվում այսպես կոչված սպեկուլյատիվ վարկանիշի գծին:











































