Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քութահյա-Էսքիշեհիր ճանապարհին շրջվել է ուղևորատար ավտոբուսը: Ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումը, ինչի հետևանքով այն բախվել է ճանապարհի շուրջն աճած ծառերին:
Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 7 և վիրավորվել 40 մարդ: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Տարվում է հետաքննություն՝ վթարի պատճառները պարզելու համար:








































