Վենեսուելայի գործող նախագահ, ամբողջ աշխարհին իր ոչ օրինաչափ գործողություններով հայտնի Ուգո Չավեսը գրանցվել է որպես հաջորդ ընտրություններում այդ երկրի նախագահի թեկնածու։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Երեկ այդ փաստը նշելու համար մայրաքաղաք Կարակասի փողոցներ են դուրս եկել հազարավոր մարդիկ։ 1999թ․-ից Վենեսուելայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Չավեսը հիվանդ է քաղցկեղով, և շատերը կասկածում էին հերթական նախագահական ընտրություններին նրա առաջադրմանը։
Չավեսը երեկ ոչ միայն հանդես է եկել ելույթով, այլ նաև երգել ու պարել է իր կողմնակիցների համար։









































