ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Եգիպտոսում իշխանության փոխանցումը պետք է սկսել անհապաղ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Բարաք Օբաման այս հայտարարությամբ հանդես է եկել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: «Այդ երկրի ապագան պետք է որոշի նրա ժողովուրդը»,- ասել է Օբաման:
Սակայն Օբաման չի մանրամասնել և հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե Մուբարաքն անմիջապե՞ս պետք է հրաժարական տա, թե՞ սպասի մինչև 2011թ.: «Մուբարաքն ինքն իրեն պետք է հարց տա, թե ինչպես կարելի է դուրս գալ իշխանության փոխանցման ներկայիս համակարգի շրջանակներից»,- եզրափակել է նա:
Ամերիկյան ղեկավարությունն այսօրինակ հայտարարություններ արդեն մի քանի անգամ արել է: Սակայն հասարակության և լրագրողների ճնշման տակ նրա հայտարարություններն օր օրի ավելի սուր են դառնում: