«Հունիսի 10-ին, «Օջախ» ռեստորանում տեղի ունեցավ ՀՀ նախագահի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու հարսանիքը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռնուհու՝ Հասմիկ Հայրապետյանի հետ»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Հարսանիքին ներկա է գտնվել իշխանական ողջ էլիտան, գրեթե բոլոր նախարարներն իրենց տիկնանց հետ: Մոտ 800 հյուր: Հյուրերը շարվել են՝ ինչպես կառավարության նիստի ժամանակ: Պատվավոր տեղում եղել է Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որն ադամանդե զարդ է նվիրել հարսնացուին, աստղաբաշխական գնի: Շրջանառվող լուրերի համաձայն` նվերների մեջ եղել են Մարտիրոս Սարյանի և այլ գեղանկարիչների կտավներից: Ամենաթանկարժեք նվերները Ֆլեշի Բարսեղն ու վարչապետն են ընծայել: Փայլակ Հայրապետյանը վերջին մակնիշի «ԲՄՎ»-ի բանալի է հանձնել նորապսակներին»:









































