Siri ձայնային օգնականը կարող է աշխատել երրորդ սերնդի iPad պլանշետների վրա: Այս մասին հայտնել է Apple-ը WWDC –ի կոնֆերանսի ժամանակ: Siri-ից օգտվելու համար պլանշետների սեփականատերերին անհրաժեշտ կլինի iOS 6 օպերատիվ համակարգ դնել:
Siri-ի մոտ նոր հնարավորություններ կհայտնվեն, նա կկարողանա տեղեկատվություն հավաքել սպորտային մրցաշարերի, թիմերի և մարզիկների վերաբերյալ:
Apple-ը համաձայնագիր է կնքել Rotten Tomatoes կինոընկերության հետ, և Siri–ն կարտացոլի մոտակա կինոթատրոնների ֆիլմերի ցանկը:
Apple-ը համաձայնագիր է ստորագրել նաև մի շարք ավտոարտադրող (BMW, Mercedes, Land Rover, Jaguar, Audi, Toyota, Chrysler и Honda) ընկերությունների հետ: Նրանք իրենց ավտոմեքենաներում կտեղադրեն ձայնային օգնականի կոճակը: Այն տեղակայված է լինելու ղեկի վրա:










































