«Հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակի տանը խուզարկություն իրականացնող ոստիկանը Սոբչակին խորհուրդ է տվել չկապվել «վատ շրջապատի» հետ»,-գրում է Rosbalt-ը:
«Առավոտյան մայորն ինձ բաց տեքստով ասաց. «Եթե դուք չկապվեիք վատ շրջապատի հետ, ոչ մի խնդիր չէր լինի, ավելի լավ կլիներ չեկիստի հետ ամուսնանայիր»»,- Twitter-ի իր էջում գրել է Քսենյա Սոբչակը:
Հիշեցնենք, որ այսօր մի շարք ընդդիմադիրների տներում զանգվածային խուզարկություններ են տեղի ունեցել՝ կապված մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում «Միլիոնների երթը» ցրելու ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետ:











































