Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը թեթև սնունդ է ընդունում և բժշկական անձնակազմի ու իր որդիների օգնությամբ դուրս է գալիս բանտի բակ, որպեսզի մաքուր օդ շնչի:
«Մուբարաքը սկսել է կանոնավոր սնունդ ընդունել` հիմնականում ցածր կալորիականություն ունեցող սնունդ»,- Al-Akhram թերթը մեջբերում է բանտի աղբյուրին: Միաժամանակ բժիշկներն անհանգիստ են նախկին նախագահի վիճակով` մշտապես խախտվող սրտի աշխատանք, արյան բարձր ճնշում, ինչպես նաև՝ շնչառության հետ ունեցած դժվարություններ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մուբարաքի վիճակը զգալիորեն վատացել է, և նա կոմայի մեջ է ընկել: Մուբարաքի մոտ առողջական խնդիրները սրվել են դատավճիռը հրապարակելուց հետո:
Հաղորդվել էր, որ Եգիպտոսի նախկին նախագահի սիրտը երկու անգամ կանգ է առել:
Ավելի վաղ Եգիպտոսի ՆԳՆ հայտարարել էր, որ քաղաքական գործիչը գտնվում է կրիտիկական վիճակում և դժվար թե ապրի մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլը` այսինքն մինչև հնարավոր համաներում կամ մահապատիժ:
Նախկին նախագահի վիճակն այնքան վատ է, որ բժիշկները ստիպված են եղել օրը 5 անգամ արհեստական շնչառություն միացնել։











































