Օպոսումների խուլիգանական պահվածքը հանգեցրել է նրան, որ Ավստրալիայի կառավարության ղեկավար Ջուլիա Հիլլարդը ստիպված է եղել լքել իր պաշտոնական նստավայրը։ Այս մասին հաղորդում է РГ-ն:
Ինչպես հայտնել է Ավստրալիայի վարչապետի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչը, Ջուլիա Հիլլարդը և նրա քաղաքացիական ամուսին Թիմ Մենթիսոնը լքում են «Լոջ» պաշտոնական նստավայրը, որտեղ տեղի կունենա կապիտալ վերանորոգում: Պարզ է դարձել, որ տեղափոխման գլխավոր պատճառներից են եղել օպոսումների գործողությունները, որոնք բնակություն են հաստատել վարչապետի տան տանիքին: Տեղի ԶԼՄ-ները նշում են, որ Ավստրալիայի գլխավոր քաղաքական գործչի համար արդեն անտանելի է դարձել «կենդանիների զուգարանային մաներայի բացակայությունը»:
Ինչպես նշում են Ավստրալիայում երկար ժամանակ ապրող մարդիկ, այնտեղ օպոսումների հանդեպ հարգալից վերաբերմունք են ցուցաբերում: Անգամ եթե այդ կենդանին հայտնվի ձեր տանը և սկսի իրեն «ոչ այնքան քաղաքավարի պահել», միևնույն է՝ դուք չեք կարող ինքներդ նրան դուրս անել, առավել ևս՝ սպանել: Ստիպված կլինեք մասնագետների խումբ կանչել: Ընդ որում՝ անգամ դրանից հետո շատ հնարավոր է, որ կենդանիները նորից վերադառնան ձեր տուն, և դուք ստիպված լինեք նորից մասնագետների կանչել: Նշենք, որ ողջ այս գործընթացն այնքան էլ էժան չէ:











































