Այս շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարը Հայաստանում կշարունակի կայուն աճը, ինչը պայմանավորված կլինի միջազգային շուկաներում դրա հնարավոր ամրապնդման և ներքին շուկայում պահապանվող պահանջարկի գործոններով: Forex club-ի վերլուծաբանների կարծիքով՝ այս շաբաթ հայկական բորսայում դոլարի համար հաղթահարման շեմ կլինի 415.0 դրամը, իսկ կարգավորողը կհետևի, որ դոլարի փոխարժեքի կտրուկ փոփոխություններ չլինեն:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը, ԱՄՆ դոլարի աճին կնպաստի նաև բնակչության և բիզնեսի կողմից դոլարի հանդեպ պահանջարկի աճը: ԿԲ տվյալների համաձայն՝ անցած շաբաթ առևտրային բանկերի կողմից դոլարի վաճառքը կազմել է 29.392 մլն դոլար, որը նախորդ շաբաթվա համեմատ պակաս է 41.21 %-ով:
Վերլուծաբանների կանխատեսումներով՝ այս շաբաթ դոլարը կգտնվի 410-416 դրամ միջակայքում:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ բորսայում դոլարի միջին փոխարժեքը բարձրացել էր 1.14 %-ով՝ հասնելով 412.10 դրամի: Շաբաթվա կտրվածքով գործարքների ծավալը հասել էր 33.795 մլն դոլարի, ինչը նախորդ շաբաթվա համեմատ ավել էր 97.06 %-ով:








































