Փետրվարի 3-ին` ժամը 15.30-ին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Կապանի հատվածում, «Քարավան» ռեստորանային համալիրից քիչ ներքև, Իրանի Իսլամական Հանրապետության «Hovo» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Կապանի բնակիչ 53-ամյա Կառլեն Գևորգյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բեռնատար մեքենան, որը քսայուղ էր տեղափոխում «Ֆլեշ» ընկերության համար, Ագարակի մաքսակետում «Նաիրի Ինշուրանս» կազմակերպությունում կատարել էր ԱՊՊԱ-ն` ավտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրությունը:
Կատարվում է նախաքննություն: