Thursday, 04 06 2026
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Ոստիկանության կոլեգիայի նիստը

Փետրվարի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը:

Կոլեգիայի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2010թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է ակտիվ աշխատանքը լատենտային բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման, ինչպես և հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճը բացառելու ուղղությամբ, ինչը արտահայտվել է հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճով՝ 7,9%-ով կամ 1,138 դեպքով (2009 թ.` 14,339, 2010թ.` 15,477):

Հանցագործությունների թվաքանակի աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 3,933 հանցագործության դեպք, կատարված լինելով նախկին տարիներին, ոստիկանության ջանքերով հայտնաբերվել և հաշվառման է վերցվել հաշվետու տարվա ընթացքում (2009 թ.՝ 3113):

2,1%-ով նվազել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը (2009 թ.` 5,417, 2010 թ.` 5,304): Նվազել է այնպիսի հիմնական հանցատեսակների թիվը, ինչպիսիք են` սպանությունը (2009 թ.` 68, 2010 թ.` 41), սպանության փորձը (2009 թ.` 29, 2010 թ.` 27), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը (2009 թ.` 1436, 2010 թ.` 1353), այդ թվում ծանր (2009 թ.` 181, 2010 թ.` 167), բռնաբարությունը և բռնաբարության փորձը (2009 թ.` 21, 2010 թ.` 15), մահվան ելքով ճանապարհատրանսպորտային դեպքերը (2009 թ.` 187, 2010թ.` 182), ինչպես և ավազակության (2009 թ.` 151, 2010 թ.` 107), կողոպուտի (2009 թ.` 265, 2010 թ.` 249), գողության (2009 թ.` 3961, 2010 թ.` 3664), յուրացման կամ վատնման (2009 թ.` 182, 2010 թ.` 155) դեպքերը:

2010 թ. հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1518 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է մոտ մեկ քառորդով: Առգրավվել է 59 կգ 360 գրամ մարիխուանա, 29 կգ մետամֆետամին, 8 կգ 850 գրամ ափիոն, 6 կգ 900 գրամ հերոին, և այլն:

Հայտնաբերել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 896 հանցագործության դեպք (2009 թ.` 696):

Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է նաև կոռուպցիոն բնույթի 638 հանցագործության դեպք, ինչը 16,0%-ով ավելի է, քան 2009 թ. ցուցանիշը` 550, ընդ որում նշված հանցագործություններից 469-ը կամ 85,2%-ը ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 60-ը կաշառակերության դեպքեր են (2009 թ.` 56), որոնցից 54-ը հայտնաբերվել է ոստիկանության ջանքերով:

Ավելի քան մեկ երրորդով նվազել է հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունների թիվը (2009 թ.` 100, 2010 թ.` 66): Արձանագրվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 475 դեպք, ինչը 14,5%-ով ավելի է, քան նախորդ տարում (2009 թ.` 415): Ապօրինի շրջանառությունից առգրավվել է 354 միավոր հրազեն, իսկ բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է 654-ը:

ՀՀ ազգային անվտանգության խոհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր ելույթում անդրադարձավ ոստիկանության համակարգում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղություններին, որոնք կանխանշված է իրականացնել 2011 թ. ընթացքում:

Ելույթներով հանդես եկան ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամներ և ստորաբաժանումների ղեկավարներ:

Կոլեգիայի նիստում նշվեց, որ 2010 թվականը ՀՀ ոստիկանության համար հատկանշական էր համակարգի բարեփոխումների մեկնարկով, որոնց վերջնարդյունքում ակնկալվում է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան և բնակչության համընդհանուր հարգանքն ու վստահությունը վայելող ոստիկանություն:

Ամփոփելով կոլեգիայի աշխատանքները` ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը նշեց, որ հանրապետությունում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է, և ոստիկանությունը հետայսու ևս պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու, անձնակազմի շրջանում օրինականությունն ու կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ:

Ոստիկանություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում