Հունիսի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին (Ruprecht Polenz): Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-գերմանական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում և այդ գործում լուրջ ներդրում ունեն երկու երկրների խորհրդարանականները:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին, մտքեր փոխանակել հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների շուրջ: