Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Որևէ մեկը չի կարող Հայաստանին դուրս մղել բանակցային գործընթացից

Հայաստանը ստանձնել է ԼՂՀ պաշտպանի դերը, և որևէ մեկը չի կարող նրան դուրս մղել բանակցային գործընթացից: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Բայց անկեղծ լինենք. ԼՂՀ-ն բանակցային գործընթացից դուրս բերելը ՀՀ երկրորդ նախագահի ձեռքի գործն է: Սա ռազմավարական լուրջ սխալ էր»,- ասաց նա:

Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանի նավթային ռեսուրսները սպառվում են: Դրան զուգահեռ՝ Հայաստանի ռազմավարական կարևորությունը գնալով աճում է, իսկ Ադրբեջանինը՝ նվազում: «Այդ երկիրը միջազգային հանրության պատիժներից խուսափում է միայն նավթային ռեսուրսների ու իր աշխարհագրական դիրքի շնորհիվ: Միաժամանակ, Ադրբեջանը ներքին բազմաթիվ խնդիրներ ունի, սակայն ամեն բան անում է՝ միջազգային հանրությունից դրանք թաքցնելու համար»,- ասաց նա:

Ամփոփելով՝ Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմ կարող է սկսվել 2014 թվականին, երբ զինադադարի 20-ամյա ժամկետը վերջանա, և հոգեբանական առումով, որպես 20-ամյա իրողության ավարտ, իրավիճակն այդ երկրին նոր գործողության՝ պատերազմի կդրդի:

«Պատերազմի մյուս պատճառ կարող է լինել Ադրբեջանի նավթային ռեսուրսների սպառվելը, այդ երկրի կողմից սպառազինվելը և 2014-ին Սոչիում կայանալիք խաղերի ժամանակ միջազգային հանրության՝ այդ ուղղությամբ ուշադրության շեղումը:

Բացի այդ, Ադրբեջանի ուղերձն այն է, որ եթե մինչև 2014 թվականը որևէ առաջընթաց չլինի, նա պատերազմի կգնա: Սա նոր ռազմական գործողությունների պլան է, սակայն չի նշանակում, որ կարող է միանշանակորեն գործել: Միջազգային հանրության գնահատականը սրան խիստ կոշտ կլինի»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում