Saturday, 13 06 2026
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին

Թահրիրը լցվում է. ԵՄ անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում քննարկում են Եգիպտոսի խնդիրը (լրացվում է)

15:38 Եգիպտոսի երրորդ ամենամեծ քաղաքում մոտ 3,000 ցուցարարներ ցույց են կազմակերպել ի պաշտպանություն Մուբարաքի: Կահիրեում նրանք այսօր ոչ մի միջոցառում չեն կազմակերպել:

15:31 Անսպասելի հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով ասել է, որ Հոսնի Մուբարաքն Արևմուտքում համարվում է ամենաիմաստուն մարդկանցից մեկը և չափանիշ: Reuters-ի փոխանցմամբ, նա ասել է, որ հույս ունի` անցումը ավելի ժողովրդավարական համակարգի չի իրականանա նախագահ Մուբարաքի ստեղծածը քանդելու հաշվին. «Ես հույս ունեմ, որ կառավարությունում շարունակականություն կապահովվի»:

14:59 Al-Jazeera-ի լրագրողը նշում է, որ բոլոր բացականչում են, որ չեն հեռանալու հրապարակից, քանի դեռ Մուբարաքն ինքը չի հեռացել: Ամենատարածված բացականչությունն է «Նա հեռանում է»:

14:47 Ինչպես հաղորդում է Al-Jazeera-ի լրագրողը Ալեքսանդրիայից, քաղաքի կենտրոնում հավաքվել են տասնյակ հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում են Մուբարաքի հրաժարականը: Այսօր քրիստոնյաները պատարագ չեն մատուցել, այլ կենդանի շղթա են կազմել հրապարակի կենտրոնում հավաքված մուսուլմանների շուրջ, որոնք աղոթում են հենց հրապարակում, որպեսզի պաշտպանեն վերջիններիս հնարավոր սադրանքներից:

14:37 Իրավիճակը Թահրիրում հանգիստ է: Այն գրեթե ամբողջությամբ լցվել է: Տեղեկություններ կան, որ երթ դեպի նախագահական նստավայր չի լինելու, սակայն ընդդիմադիրներն այս լուրը դեռ չեն հաստատել:

14:23 Պաշտպանության նախարար Տանտաուին ելույթ է ունեցել Թահրիրում հավաքվածների առաջ` հայտարարելով, որ այդ մարդը (Մուբարաքը) կատարել է այն, ինչ նրանք ցանկացել են: Ցուցարարները նրան դիմավորել են «Բանակն ու ժողովուրդը միասին են» բացականչություններով: Տանտաուին ստուգել է, թե ինչպես են զինվորներն իրականացնում անվտանգության ապահովման գործողությունները:

14:20 Բրյուսելում այս ժամերին Եվրոպայի Միության անդամ երկրների ղեկավարները քննարկում են Եգիպտոսում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև միջազգային ջանքերը` ուղղված այդ խնդրի կարգավորմանը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդիպումից առաջ ասել է, որ Եգիպտոսի իշխանությունը պետք է հենց հիմա իրականացնի իշխանությունը փոխանցելու գործընթացները: «Այն, ինչ մինչև հիմա նրանք արել են, չի արժանացել ժողովրդի հավանությանը: Եթե մենք այսօր տեսնենք, որ Կահիրեի փողոցներում պետության կողմից հովանավորվող խմբերը բռնություններ կիրառեն ցուցարարների դեմ, ապա գործող ռեժիմը կկորցնի դեռ ունեցած վստահությունը համաշխարհային հանրության աչքում, այդ թվում՝ նաև Մեծ Բրիտանիայում»,- ասել է Քեմերոնը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Associated Press գործակալության հաղորդմամբ, հանդիպումից առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ իշխանությունները պետք է ապահովեն «խաղաղ և ազատ» ցույցերի իրավունքը: Իսկ ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնն էլ նշել է, որ նկատելի են որոշակի մերձեցման գործընթացներ երկու կողմերի դիրքորոշումների մեջ:

Այս պահին տասնյակ հազարավոր ցուցարարներ հավաքվել են Թահրիր հրապարակում: Շատ ավելին սպասվում է ամեն ուրբաթ տեղի ունեցող աղոթքից հետո: Al-Jazeeraի հաղորդմամբ, զինվորականությունը փակել է մուտքերը դեպի Թահրիր և մարդկանց մուտքը հրապարակ թույլատրում է փոքր խմբերով: Նույն հեռուստաընկերությունը նաև հայտնում է, որ ընդդիմությունը մուտքերի մոտ ստուգում է մարդկանց նույնականացման քարտերը, որոնց վրա նշվում է նաև մարդու մասնագիտությունը: Դրանով նրանք փորձում են ներս չթողնել ոստիկան սադրիչներին, որոնք քաղաքացիական հագուստով ներխուժելով հրապարակ` կարող են անկարգություններ հրահրել:

Տեղեկություններ կան նաև, որ հրապարակ է պատրաստվում գալ Եգիպտոսի պաշտպանության նախարար Մարշալ Մուհամադ Հուսեյն Տանտաուին: Նրա՝ Թահրիր գալու նպատակների մասին դեռ տեղեկություններ չեն հայտնվում:

Եգիպտոսում անկարգությունները սկսվելուց հետո շատ էր քննարկվում Իսրայելի նկատմամբ Եգիպտոսի արտաքին քաղքականության փոփոխության հարցը: «Առաջին լրատվականը» երեկ տեղեկացրել էր, որ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը հայտարարել էր, որ իշխանափոխությունից հետո անհրաժեշտ է խզել հարաբերություններն Իսրայելի հետ և չեղյալ հայտարարել 1979 թ. խաղաղության պայմանագիրը:

Այսօր ABC-ին տված հարցազրույցում գործող փոխնախագահ Օմար Սուլեյմանը շտապել է հանգստացնել, որ այդ պայմանագիրը չի խզվում, իսկ Եգիպտոսն էլ չի պատրաստվում խախատել դրա պայմանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում