Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ Եվրոպայի հայկական միության ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը տեղեկացրեց, որ շուտով Սյունիքում կկառուցվեն մինչև 15 ՄԲ փոքր հզորության հիդրոկայաններ. «Այդ հիդրոկայանների կառուցման արտոնագրերը Չեխիայից ստացել է հայազգի գործարար Սենիկ Ջուլհակյանը և «ABB-Slovakia» ֆիրմայի մասնակցությամբ, պետք է սկսվի շինարարությունը»:
Գրիգորյանը նշեց, որ Հայաստան են բերել բնակարանաշինության «նոու հաու». «Արտակարգ «նոու հաու» է, և եթե ըստ այդ ծրագրի բնակարաններ ու առանձնատներ կառուցվեն, ապա էներգախնայողությունը մի քանի անգամ ավելի կմեծանա, ընդ որում՝ մեր այսօրվա միջին գնից շատ ցածր արժեքով բնակարաններ են լինելու»: