Համաձայն «ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում վճարել իրեն պատկանող Գեղվաձորի հանքի աշխատակիցների աշխատավարձերն ու պատրաստվում է հրաժարվել հանքի շահագործումից:
«Խաչատրյանը նույնիսկ իր շրջապատում հայտարարել է, որ վաճառում է հանքը: Տեղեկացանք, որ այն գնելու ցանկություն է հայտնել հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը, որին Խաչատրյանը երդվել է ոչ մի դեպքում ոչինչ չվաճառել: Մարզպետի միակ հույսը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է, սակայն վերջինս չի արձագանքել մարզպետին, քանի որ այս օրերին հերթական բուժհետազոտությունն է անցնում արտերկրում»:
Տեղեկության իսկությունը ճշտելու համար թերթը փորձել է զրուցել Համբարձումյանի հետ, սակայն վերջինս օրեր շարունակ րի պատասխանել հեռախոսազանգերին: