ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի նախաձեռնության ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի ցածր հարստացված ուրանի պաշարները բավարար են մի քանի միջուկային ռումբ ստեղծելու համար: Այս մասին հաղորդել է Reuters-ը:
«Իրանն, իսկապես, մեծացրել է քիչ հարստացված ուրանի մշակումը: Չկան այնպիսի խաղաղ նպատակներ, որոնց համար անհրաժեշտ է այդպիսի պաշարներ կամ արագացված ծրագրեր (մշակման): Եվ մենք ցանկանում ենք նշել, որ ցածր հարստացված ուրանի նման քանակությունը բավարար է մի քանի միջուկային ռումբերի ստեղծման համար »,- մեջբերում է գործակալությունը Վուդի բառերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և մի շարք արևմտյան երկրներ կասկածում են, որ Իրանը մշակում է միջուկային ռումբ: Թեհրանը ժխտում է բոլոր մեղադրանքները` նշելով, որ միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես բնակչության էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը։